«Ֆոլքսվագենի» 33-ամյա վարորդը մահացել է
12.01.2024 11:02
ՃՏ պատահարներ

Հունվարի 11-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 58-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել: Վարորդը՝ 33-ամյա Նարեկ Գրիգորյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: