«Ֆոլքսվագենի» 74-ամյա վարորդը մահացել է
16.06.2023 11:26
ՃՏ պատահարներ

Հունիսի 14-ին, ժամը 22.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Երևանի Խաղաղ Դոնի փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրին, այնուհետև գազատար խողովակի երկաթե հենակին: Վարորդը՝ 74-ամյա Վազգեն Թամրազյանը, մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: