«Ֆոլքսվագենի» 61-ամյա վարորդը մահացել է
19.10.2023 13:08
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 113,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 61-ամյա վարորդ Հրանուշ Աղաջանյանը մահացել է, իսկ «Մերսեդեսի» յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: