Անբավարար տեսողությամբ հետիոտների համար ձայնաազդանշանային սարքեր` Երևանի Ֆրանսիայի հրապարակի անցումներում
02.08.2014 17:43
Միջոցառումներ

Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` օգոստոսի 2-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի խաչմերուկների հետիոտնային անցումների վրա (Մաշտոց-Բաղրամյան-Սայաթ Նովա) առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։