ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացված դրամապանակը՝ կանխիկ գումարով, հայտնաբերվեց

24.05.2016 14:23 Գողություն

Մայիսի 22-ին, ժամը 1-ին, 1995 թ. ծնված Թամարա Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է հայկական, ռուսական և վրացական արժույթի ընդհանուր առմամբ մոտ 100.000 դրամ գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 23-ին, ժամը 15.30-ին, մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ով խոստովանել է գողությունը:
Դրամապանակն առգրավվել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: