24-ամյա աղջկան ծեծի ենթարկելու փաստի առթիվ հետաքննություն է կատարվում
Հունվարի 5-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սյուզաննա Գ.-ն և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում անծանոթ մարդիկ իրեն ծեծի են ենթարկել:
 Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտ երկու անհայտ տղամարդ ծեծի են ենթարկել Սյուզաննա Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ: 
 Տուժողից ընդունվել է հաղորդում: 
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					