Կինը հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով
20.04.2016 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 19-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, հայտնաբերել և բերման են ենթարկել 2014 թ. մայիսի 26-ից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի /ինքնիրավչությունը/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1961 թ. ծնված Ռուզաննա Մ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: