ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհու դրամապանակը գողացողին հայտնաբերեցին

26.03.2016 11:32 Գողություն

1976 թ. ծնված Մարինե Օ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա գյուղմթերքների շուկայից Արարատյան զանգված ուղևորվելու ժամանակ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 6.000 ռուբլի, 27 դոլար, 17.000 դրամ, առևտրի կենտրոնի բոնուսային քարտ, բջջային հեռախոսահամարներ և բանկային քարտ, որի մեջ եղել է 100.000 դրամ:
Մարտի 24-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Բատիկյան փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: