ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին

18.05.2016 09:45 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, ում մոտ հայտնաբերվել է դրամապանակ` գումարով և բանկային քարտերով:
Արմեն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակը գողացել է մի անծանոթ կնոջ պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը և ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Ռուբեն Բ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 1947 թ. ծնված Ռոզա Օ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բոնուսային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: