ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանում և Բագրատաշենի սահմանային անցակետում խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Մարտի 29-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Գյուլիքևխյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ին, ով մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Մարտի 29-ին, ժամը 21.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Հենրիխ Ս.-ն, ով 2015 թ. սեպտեմբերի 9-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախություն) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: