ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք՝ գերեզմանատան հարևանությամբ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում «Թոխմախի» գերեզմանների կենտրոնական մուտքից 150 մ վերև` Վարդաշենի աղբամանների մոտ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ` պայթուցիչներով, և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: