Կասկածելի ձեռնափայտ, բռնակին՝ դանակ
25.03.2016 10:03
Այլ հանցագործություններ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մանանդյան փողոցի 41 հասցեում գտնվող մարզադաշտում նկատել են մի քաղաքացու, որի ձեռքին եղել է մետաղյա ձեռնափայտ, իսկ բռնակին ամրացված է եղել 36 սմ շեղբի երկարության դանակ:
Պարզվել է, որ նշված անձը ԻԻՀ քաղաքացի, 1980 թ. ծնված Ալի Բ.-ն է:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: