«Օպել Աստրա»-ի վարորդը և 2 ուղևորները մահացել են
Մարտի 23-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի գազալցակայանի մոտ վթար է տեղի ունեցել և մահացած մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.30-ի սահմաններում 1997 թ. ծնված Արսեն Հովսեփյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ Նովա գյուղի խաչմերուկում, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատարի հենասյանը:
Պատահարի հետևանքով վարորդ Արսեն Հովսեփյանը և ուղևորը` 1993 թ. ծնված Սարգիս Բադալյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը` 1995 թ. ծնված Լևոն Հովսեփյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 08.30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: