1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.04.2016 12:09 ՃՏ պատահարներ

Ապրիլի 13-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արմեն Պ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 18.40-ին,Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 9/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է նշված հասցեի մոտ կայանված «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի 68 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը, ուղևորը, «Շկոդա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 08.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ իրար են բախվել «Յագուար» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Յագուար»-ի վարորդն իր ավտոմեքենայով վնասել է Ծ. Իսակովի պողոտայի թիվ 27 հասցեում գործող բենզալցակայանին պատկանող ցանկապատը, մայթին տեղադրված լույսերը, ծաղկամանները և ծառերը:
Վթարի հետևանքով «Յագուար»-ի և «Մերսեդես»-ներից մեկի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 13.20-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 37-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Շևրոլետ Մալիբու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Գրանդ-Չերոկի», «ՎԱԶ-2105» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դարակերտ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 119 տան դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի հոդի կապանների գերձգում, ձախ սրունքի հիմնային ֆալանգի տակ շողացող քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի քաղաքի Հանրապետության-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն՝ պատճառելով նշված վնասվածքները:
ժամը 16.05-ին վարորդը ներկայացվել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 19.20-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: