Մահվան ելքով վրաերթ Գյումրիում
06.04.2016 12:02
ՃՏ պատահարներ
Ապրիլի 5-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2413» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ 2 թաղամասի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Ժորա Սարգսյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ժ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: