ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունիսի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան  չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահում ձերբակալել են 36-ամյա Էմմա Ավետյանին, որը 2010 թ. օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի և 132 պրիմ հոդվածի (Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը) 1-ին մասի մեղադրանքով:
Էմմա Ավետյանը բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Խափանման միջոցը` կալանք: