ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո (ԱԿԲ)
Պատմական իրադարձություններ
1992թ. նոյեմբերի 5-ին - Դակարում կայացած Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց կազմակեց Ինտերպոլին
1993թ. հունիսի 20-ին - ՀՀ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում կազմավորվեց ազգային կենտրոնական բյուրոն
1998թ.- ՀՀ ՆԳ և ԱԱ նախարար Ս.Սարգսյանի այցելությունը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր` Լիոն, Ֆրանսիա
2001թ.- ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն ունեցավ իր նոր մասնաշենքը
2002թ. - Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ.Նոբլը այցելեց ՀՀ
2002թ.- ՀՀ ՆԳ նախարար Հ.Հարությունյանի այցելությունը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր` Լիոն, Ֆրանսիա
2004թ. - ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն միացավ ինտերնետային հեռահաղորդակցման I-24/7 համակարգին
2004թ. - Երևանում կայացավ Ինտերպոլի հեռահաղորդակցման I-24/7 համակարգից օգտվողների միջազգային 4-րդ սեմինարը
2005թ. - Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռ.Նոբլի 2-րդ այցելությունը ՀՀ
2006թ. - Երևանում անցկացվեց Ինտերպոլի կողմից կազմակերպված հեռահաղորդակցման I-24/7 համակարգից ՀՀ իրավապահ մարմինների օգտվողների սեմինար
2009թ. - Երևանում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ԱԿԲ-ների պետերի ամենամյա 4-րդ հանդիպումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՐՊՈԼԻ
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
-Ապահովել միջազգային քրեական հանցագործությունների դեմ պայքարում տեղեկատվության արդյունավետ փոխանակումը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, անդամ երկրների ազգային կենտրոնական բյուրոների, ինչպես նաև ոստիկանության լիազորված ներկայացուցիչների ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների, իրավապահ մարմինների և շահագրգիռ գերատեսչությունների միջև
- Հավաքել, մշակել, հաշվառել, վերլուծել և անհրաժեշտության դեպքում շահագրգիռ ծառայություններին ներկայացնել միջազգային հանցավորության վերաբերյալ տեղեկատվությունը
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան՝ աջակցել հանցավորության դեմ պայքարում օտարերկրյա իրավապահ մարմինների և կազմակերպությունների հարցումների կատարմանը
- Իրականացնել հանցագործությունների, հանցագործություն կատարած, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից, ՀՀ իրավապահ և այլ պետական մարմիններից ստացված հանձնարարականների, հարցումների, ինչպես նաև այլ տեղեկությունների ընդունումը, մշակումը, և փոխանցումը Ինտերպոլի Գլխավոր քարտուղարություն և անդամ երկրների բյուրոներª հանցագործությունների կանխման և բացահայտման, հանցագործություն կատարած անձանց հետախուզման, կալանքի, հանձման և այլ օպերատիվ հետախուզական և քրեադատավարական միջոցառումների իրականացման նպատակով
- Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և անդամ երկրների համանման հարցումները և հաղորդագրությունները ստանալիս, որոշել դրանց իրավազորությունը, հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմիններին:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Ինքնուրույն կամ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ
-Սահմանված ժամկետներում Գլխավոր քարտուղարություն ներկայացնել Ինտերպոլի իրավասության շրջանակներում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, ՀՀ իրավապահ մարմինների և այլ նախարարությունների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա կազմված հաշվետվությունները
- Իրականացնել հսկողություն ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ իրավապահ և իրավասու գերատեսչությունների կողմից Ինտերպոլի գծով ստացված հաղորդագրությունների և հանձնարարականների ժամանակին և որակյալ կատարման նկատմամբ
- Համալրել քրեական բնույթի հանցագործություններին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, դեպքերի, առարկաների, փաստաթղթերի, ավտոտրանսպորտային միջոցների և այլնի վերաբերյալ ԱԿԲ-ի տվյալների պահոցները
-ՀՀ ոստիկանական և իրավապահ մարմիններին տրամադրել քրեական բնույթի տեղեկատվություն ՀՀ քաղաքացիների, ազգությամբ հայ օտարերկրացիների, ինչպես նաև միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ
- Համալրել հանցագործության դեմ պայքարում Ինտերպոլի անդամ երկրներից ստացված իրավական ակտերի, միջազգային իրավական փաստաթղթերի, այդ բնագավառում միջազգային համագործակցությունը կարգավորող պայմանագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանցավորության վիճակի և զարգացման հիմնական միտումների վերաբերյալ տեղեկատվական ֆոնդը
-Ուսումնասիրել և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին ու ՀՀ իրավապահ մարմիններին տեղեկացնել հանցավորության դեմ պայքարի օտարերկրյա փորձի, միջազգային ոստիկանական համագործակցության չափանիշների մասին, ՀՀ ոստիկանության ղեկավարության քննարկմանն է ներկայացնում առաջարկներ դրանց կիրառման վերաբերյալ
-Տեղեկացնել Ինտերպոլի շրջանակներում կազմակերպվող միջազգային հանդիպումների, խորհրդակցությունների և դրանց արդյունքների մասին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներին, իրավապահ մարմիններին և շահագրգիռ գերատեսչություններին, առաջարկություններ տալ այդ հանդիպումներին մասնակցող պատվիրակության կազմի ձևավորման վերաբերյալ
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի հասցեն.
0052 Երևան, Սարկավագի 48,
հեռ. (374.11) 28-71-24