ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է...

Հոկտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության` ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին:
Ողջունելով հյուրին` Նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը: «Մենք առանցքային ենք համարում Կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք է´լ ավելի խորացնել մեր հարաբերությունները ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաև որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը ԻՆՏԵՐՊՈԼ-ի արդիականացման գործում:
ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը և ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարությանը` Ազգային կենտրոնական բյուրոյին մշտական աջակցության համար և ընդգծել, որ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է: