ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2011 թ. հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ...

21-10-2011-0092011 թ. հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին` Ադրբեջանի, Բելառուսի  ներքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների
 տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի 1-ին տեղակալը:
 
 
Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, ինչպես և ՆԳ նախարարների խորհրդի ներկայացուցիչը ԱՊՀ գործադիր կոմիտեում:
Նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը և խոսքը տվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների
խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիևին, որը ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին:
ՀՀ ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով Ռ. Նուրգալիևին կատարված աշխատանքի համար, բացեց ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի երևանյան նիստը:
Նիստի մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը: 
ՆԳ նախարարների խորհրդի նիստում դիտարկվեց հարցերի լայն շրջանակ: Օրակարգը բաղկացած էր ութ կետից.
 

Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Որոշվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը անցկացնել 2012 թվականին, Ադրբեջանի Հանրապետությունում:

Հոկտեմբերի 14-ին Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը այցելեց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի գրասենյակ: Նա Ինտերպոլի կրծքանշաններ հանձնեց Բյուրոյի աշխատակիցներին, ապա Հայաստանում Ինտերպոլի քարտուղարը ԱԿԲ պետ, գնդապետ Վարդան Եղիազարյանին հանձնեց հուշանվեր` հավելելով, որ ՀՀ ԱԿԲ-ն ամենագործունյա ստորաբաժանումներից մեկն է Ինտերպոլի մեծ ընտանիքում: