Մարտի 13-ից 15-ը Լիոնում կայացած Ինտերպոլի ԱԿԲ-ների...
Մարտի 13-ից 15-ը Լիոնում կայացած Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 8-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին Ինտերպոլի 148 անդամ երկրների 270 ներկայացուցիչներ, նպատակ ուներ, մասնավորապես, ուսումնասիրել ռազմավարական այն նախա-
ձեռնությունները, որոնք կարող են օգնել ի հայտ բերելու կազմակերպության 190 անդամ երկների միջև միջազգային համագործակցությանը խոչնդոտող հանգամանքները: Վեհաժողովի աշխատանքները նպատակաուղղված էին հատկապես կազմակերպության հետագա զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանն ու մատուցվող ծառայությունների բարելավմանը:

Գլխավոր քարտուղարը նշեց նաև Ինտերպոլի կարևոր դերն ու օժանդակությունը համատեղ օպերացիաների ժամանակ: Օրինակ, օպերացիայի ընթացքում Ինտերպոլը հնարավորություն ընձեռեց ի հայտ բերել այն հիմնական մարտահրավերները, որոնք պետք է հաշվի առնվեն 21-րդ դարի ոստիկանական միջազգային համատեղ գործողությունների և Սինգապուրում Ինտերպոլի համաշխարհային ինովացիոն Կոմպլեքսի գործարկման ժամանակ: Նա նշեց նաև, թե որքան կարևոր հանգամանք է ամբողջ աշխարհում միջազգային համագործակցությունը անդամ երկրների ոստիկանության գործունեության համար:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին առաջնային կարևորության մի շարք հարցեր, որոնք ներկայացրին Գլխավոր քարտուղարության, անդամ երկրների ներկայացուցիչները և հրավիրված մասնագետները: Քննարկված հարցերով ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Տարածաշրջանային գործունեությանն առնչվող հարցերն առավել արդյունավետ և գործնական տեսանկյունից անմիջական քննարկելու նպատակով, կոնֆերանսի 2-րդ օրը` մարտի 14-ին, աշխատանքները կազմակերպվել էին ըստ տարածաշրջանների երկրների:
Վեհաժողովի ընթացքում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես, միջազգային մակարդակում իրավապահ մարմինների համագործակցության խնդիրների բարելավումը, ահաբեկչության և դրան առնչվող հանցագործությունների, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների, զենք-զինամթերքի և տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների և ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարը:
Կոնֆերանսը հնարավորություն ընձեռեց հանդիպել գործընկերների, տեղում ծանոթանալ Գլխավոր քարտուղարության տվյալների պահոցների հնարավորություններին (մասնավորապես I-link), մշակվող ոստիկանական օպերացիաների մեթոդներին և մեթոդաբանությանը (INFRA-RED) և այլ գործընթացների:
Հանդիպման ժամանակ ներկայացվեց Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթերի հետ կապված ներդրման գործընթացի ներկա վիճակը (գլխավոր քարտուղարության կողմից մշակված և որոշ անդամ երկրներում արդեն իսկ իրավական ճանաչում ստացած Ինտերպոլի ID քարտը և/կամ անձնագիրը, որը միասնական փաստաթուղթ է հանդիսանալու Ինտերպոլի աշխատակիցների համար): Այդ փաստաթուղթն իրավապահներին հնարավորություն կընձեռի ապահովել ավելի արագ տեղաշարժը տարբեր երկրներից, ինչն անմիջականորեն նպաստելու է հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և որակական բարելավմանը: Փաստաթուղթն արդեն ճանաչել են 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը:
Կոնֆերանսի աշխատանքների ընթացքում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը հանդիպել է գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ այս տարի Հայաստանի Հանրապետության կազմակերպությանն անդամակցելու քսանամյակի կապակցությամբ տոնական միջոցառումներին նրա և գլխավոր քարտուղարության պատվիրակության մասնակցության հարցը:
ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպում է ունեցել նաև գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ոստիկանական համագործակցությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ քննարկումներ են կայացել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, ԻԻՀ, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի հետ:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ