1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մայիսի 11-ից 13-ը Վալետայում կայացավ ...

18-05-2011-16 Մայիսի 11-ից 13-ը Վալետայում (Մալթայի Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 40-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էին Եվրոպական տարածաշրջանի 45 անդամ երկրների ոստիկանության եւ իրավապահ մարմինների ու 16 միջազգային կազմակերպությունների 150 պատվիրակներ: Որպես դիտորդ մասնակցում էին Եվրոպական խորհրդի, Եվրոպոլի, Եվրոպական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կոսովոյում Եվրամիության ոստիկանական առաքելության, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Գործադիր կոմիտեի եվրոպայի համար փոխնախագահ Միրեյ Բալեստրազին, ինչպես եւ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, Կազմակերպության նախագահ Կու Բուն Հույը: 
Նիստերի գործնական կազմակերպումը ապահովում էին եվրոպական ենթավարչության անդամները` Գլխավոր քարտուղարության 35 աշխատակիցների անմիջական մասնակցությամբ: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:
Կոնֆերանսի աշխատանքները հիմնականում նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես` մարդկանց թրաֆիքինգին, ապօրինի միգրացիային, երեխաների սեռական շահագործմանը, ահաբեկչությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը եւ այլն:
Բացման խոսքով հանդես եկավ Ինտերպոլի նախագահ Կու Բուն Հույը` նշելով, որ հանդիպումը շատ կարեւոր դեր է խաղում Ինտերպոլի, տարբեր տարածաշրջանների եւ, առհասարակ, ամբողջ աշխարհի իրավապահների միջեւ կապն առավել հաստատուն դարձնելու առումով:
Բացման արարողությունից եւ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներից հետո կոնֆերանսի մասնակիցները հաստատեցին օրակարգը, որտեղ քննարկման համար ընդգրկված էին ռազմավարական, օպերատիվ եւ ղեկավարման բնագավառների մի շարք կարեւորագույն հարցեր:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ, շնորհանդեսներ, ծավալվեցին քննարկումներ:
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2011-2013 թթ. համար մշակված եվրոպական բիզնես-պլանի քննարկման եւ ընդունման հարցերին:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Լեհաստանի եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ:
2011 թ. Եվրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսը կանցկացվի Իսրայելի Պետությունում:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ