ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարգևների հանձնման արարողություն

Այսօր ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների 9 մարտիկներ պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով՝ մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար և Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ:
 
   
Պարգևները հանձնեցին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը և միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը: