Կարեն Հաբեթի Մուրադյան
Կարեն Հաբեթի Մուրադյան
Ծառայել է ՀՀ ՆԳՆ ՆԶ թիվ 1032 զորամասում,
որպես ժամկետային զինծառայող
Զոհվել է 26.04.1994 թ. Հորադիզում,
ՀՀ սահմանները պաշտպանելիս
Հուղարկավորված է ՙԵռաբլուր՚ պանթեոնում
ՀՀ Նախագահի 2001 թ. հրամանագրով
պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հայրը` Հաբեթ Մուրադյան
Մայրը` Անահիտ Մուրադյան
Ամուրի
Երազում էր ընդունվել ֆիզկուլտուրայի ինստիտուտ, նմանվել մեր մարզաշխարհի հանրահայտ մարզիկներին, հայկական եռագույնի ներքո հանդես գալ միջազգային մրցասպարեզներում, միշտ բարձր պահել հայկական սպորտի պատիվը: Սակայն թշնամու գնդակը կտրեց նրա կյանքի թելը և անկատար թողեց նրա նվիրական երազանքները. 1994թ. ապրիլի 26-ին Հորադիզի պաշտպանության ժամանակ 19-ամյա Կարենը հերոսաբար զոհվեց...
Ականատեսի վկայությամբ` նրա ձեռքերում ամուր սեղմած է մնացել հողը: Այն հողը, որի համար նա տվեց իր կյանքը…
և իր վերջին հանգրվանը գտավ Եռաբլուրում, այն նահատակների կողքին, որոնք իրենց կյանքը զոհեցին Արցախյան հողի ազատագրման համար...