ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սարմեն Առաքելի Խաչատրյան

Սարմեն Առաքելի Խաչատրյան
 
Ծնվել է 10.01.1975 թ., ք. Երևանում
Ծառայել է ՀՀ ՆԳՆ ՆԶ թիվ 1041 զորամասում,  որպես ժամկետային զինծառայող
Զոհվել է 21.03.1994թ. Ֆիզուլիում` ՀՀ սահմանները պաշտպանելիս
Հուղարկավորված է ՙԵռաբլուր՚ պանթեոնում
ՀՀ Նախագահի 2001թ. հրամանագրով պարգևատրվել է 
Մարտական ծառայության մեդալով
Հայրը` Առաքել Գալստյան
Մայրը` Սիլվա Գալստյան 
 Ամուրի
 
 
 
 
 
Սարմենի հայրը 1978 թվականից Արփա-Սևան համաժողովրդական կառույցի անդամ էր: Հորանի տեղամասի պետ է աշխատել Կարմրաշենի, Մարտունու, Ջերմուկի գլխակառույցներում: Որոտան-Արփա ջրատարի  հորանցքի առաջին բացողներից է: Զբաղված լինելով աշխատանքով, հայրը չէր նկատել որդու առնականացումը, չէր հասցրել էությամբ ապրել նրա նախասիրություններով...
 
Այնինչ, Սարմենի միտքը թռչում էր Արցախ...