ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երվանդ Համլետի Աղաջանյան

Երվանդ Համլետի Աղաջանյան 
 
Ծնվել է 20.07.1973 թ., ք. Երևանում
Ծառայել է ՀՀ ՆԳՆ ՆԶ թիվ 1032 զորամասում,
որպես ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ
Զոհվել է 29.09.1994 թ. Ֆիզուլիում,
ՀՀ սահմանները պաշտպանելիս
Հուղարկավորված է ՙԵռաբլուր՚ պանթեոնում
ՀՀ Նախագահի 2001 թ. հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հայրը` Համլետ Աղաջանյան
Ամուրի
 
 
 
 
 
 
 
 
Նրա նրբահյուս մատները, որոնք կոչված էին մատիտ ու վրձին բռնելու և այդ մատներով կտավին ու քանդակին հարություն տալու, անսովոր խուտուտ առան, երբ առաջին անգամ շփվեցին մարտական զենքի սառը փողին, հետո ամսեամիս պնդացան,կոշտացան:
1994թ. մարտի 7-ը շատերի համար սկսվեց ու ավարտվեց ինչպես միշտ. ռմբակոծություն, կրակահերթեր, պայթյուն, ծուխ, հրամաններ…
Շատերի համար, բայց ոչ Երվանդի… ականը պայթեց նրանից քիչ հեռու, ու նա ընկավ…