ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) սահմանված ձևի դիմում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) 3x4 սմ չափի երկու լուսանկար.
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացություն, եթե տվյալ պահին չունի զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն.
5) պետական տուրքի վճարման անդորրագիր (անդորրագրեր)՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով.
ա) որսորդական ակոսափող հրազենի ձեռք բերման համար 20․000 ՀՀ դրամ գումար, պահելու և կրելու թույլտվության համար 6․000 ՀՀ դրամ գումար,
բ) որսորդական ողորկափող հրազենի ձեռք բերման համար 10․000 ՀՀ դրամ գումար, պահելու և կրելու թույլտվության համար 4․000 ՀՀ դրամ գումար,
գ) գազային ատրճանակի ձեռք բերման համար 8․000 ՀՀ դրամ գումար, պահելու և կրելու թույլտվության համար 2․000 ՀՀ դրամ գումար,
6) առաջին անգամ զենք ձեռք բերելիս զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ ներկայացնում են․

1) սահմանված ձևի դիմում.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) 3x4 սմ չափի երկու լուսանկար.
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացություն.
5) պետական տուրքի վճարման անդորրագիր (անդորրագրեր)՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով.
ա) որսորդական ակոսափող հրազենի համար կատարելով 20․000 ՀՀ դրամ գումարի վճարում,
բ) որսորդական ողորկափող հրազենի համար կատարելով 10․000 ՀՀ դրամ գումարի վճարում,
գ) գազային ատրճանակի համար կատարելով 8․000 ՀՀ դրամ գումարի վճարում։

Թույլտվություն ստանալու դիմումը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մերժում է, եթե․

1) դիմողը ներկայացրել է ոչ ճիշտ տեղեկատվություն, կամ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ ներկայացվել են անճշտություններով և սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել նշված թերությունները.
2) դիմողը չի ապահովել զենք պահելու անհրաժեշտ պայմանները.
3) առկա է օրենքով նախատեսված նշված հիմքերից որևէ մեկը․
ա) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ ունեցող անձանց (հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը).
բ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն oրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված չէ.
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ, 308-313-րդ և 315-321-րդ հոդվածներով նախատեսված կամ հրազենի գործադրմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց՝ անկախ դատվածությունը օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված լինելու հանգամանքից.
դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար.
ե) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչև ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը)․
զ) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
է) զենքի շրջանառության կանոնները մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտած անձանց.
ը) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց.
թ) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց․
ժ) ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց.
ի) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց.
լ) այն անձանց, որոնց վերաբերյալ առկա է Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալիք ներկայացնելու մասին հիմնավոր կասկած:

Օտարերկրյա քաղաքացիները օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու իրավունք ունեն․

1․ Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ձեռք բերել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից հինգ օրվա ընթացքում արտահանվի Հայաստանի Հանրապետությունից:
2․ Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից զենք արտահանելու ժամկետները, ներկրելու, արտահանելու և օգտագործելու կարգը խախտվելու դեպքում զենքն առգրավվում, վերցվում և հանձնվում է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն:
3. Օտարերկրյա քաղաքացիները կարող են զենքի ցուցահանդեսին, որսորդությանը կամ սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով ներկրել միայն քաղաքացիական զենք՝ որսորդական տնտեսություն վարող կազմակերպության հրավերի և այդ կազմակերպության հետ կնքված պայմանագրի, սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի և Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է պայմանագրում կամ հրավերում նշված ժամկետում և համապատասխանության գնահատման չի ենթարկվում:
4. Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձևերի և մոդելների ներկրումը անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման նպատակով, բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Բացառություն է կազմում նաև օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած անձանց ուղեկցելը՝ վերջիններիս անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով։ Նրանց կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը սահմանում է Կառավարությունը։

Զենքով պարգևատրված անձանց մասով

«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել 05․10․2022թ․ ընդունված <<Զենքի շրջանառության կարգավորման մասին>> օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և 7-րդ կետով նախատեսված հավաստագիր։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը:

Ծառայողական զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվության մասով
Պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում սույն օրենքով սահմանված կարգով:

Ծանոթություն․ Ակոսափող զենքերի պահելու և կրելու ժամկետները երկարաձգելու ժամանակ զենքերը ներկայացվում են ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչություն (ք․ Երևան, Արցախի 18/16) ստուգողական կրակոց իրականացնելու համար։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի կողմից պետական տուրքի անդորագրի փոխարեն կանխիկ գումար գանձելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչություն