Կապը լրագրողների հետ
Հարգելի լրագրողներ,
ՀՀ ոստիկանությունը կարևորելով ԶԼՄ-ոստիկանություն կապի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հավատարիմ ոստիկանության գործունեությունը ԶԼՄ-ներին օպերատիվ և հավաստի ներկայացնելու իր սկզբունքներին, այսուհետ ևս պատրաստակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը լրագրողների հետ՝ համոզմունք ունենալով, որ մեր համագործակցության հիքում լինելու է անկեղծությունն ու փոխադարձ հարգանքը: Ոստիկանություն-ԶԼՄ-ներ կապը առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու նպատակով այսուհետ լրագրողները կարող են տեղեկություն ստանալու հարցումները և պարզաբանման ենթակա հարցաշարերն ուղարկել առցանց (online) եղանակով: Նույնաբովանդակ հարցումներն ու պարզաբանումները կարող եք ուղարկել նաև press@police.am էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք պարտադիր նշել ԶԼՄ-ի անվանումը, դիմումատուի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:
Տեղեկատու հեռախոս՝ 011-56-02-63: