2019 թվական
2019 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության միջազգային գործունեության և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի մասին
2019 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է ակտիվ և արդյունավետ երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) և միջազգային կազմակերպությունների հետ:
Հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ
Մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին: ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանության համագործակցությունը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում: Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է աջակցել Հայաստանի ոստիկանության կարողությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման, ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման, համագործակցության խորացման, ինչպես նաև այլ հարցեր ևս:
Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին: Հանդիպման ընթացքում կարևորել է երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները իրավապահ կառույցների միջև: Մուհամմադ Ալ Զաաբին համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել: Մատնանշվել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներ, ներկայացվել են Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները:
Ապրիլի 2-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերը քննարկել են փորձի փոխանակման, շարժական պարեկային ծառայության թեմայով եվրոպական երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման և սպառազինության վերաբերյալ հարցեր։
Մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության պետը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով տեղակալ Ջորգեն Էնդրյուսին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև ծառայողների սոցիալական ապահովության բարելավում և առաջիկայում նախատեսվող պարեկային ծառայության կազմավորում: Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը իրավապահ մարմինների հետ՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում:
Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին: Փոլ Սելը ներկայացրել է աշխարհի 164 երկրներում ներկայացուցչություններ ունեցող ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի գործառույթներն ու խնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը հանդիպում ունեցավ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի և Եվրոպայի Խորհրդի ծրագրի ղեկավար Լիաննա Ամիրբեկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության Ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, միլիցիայի գնդապետ Վլադիմիր Տիխինյայի գլխավորությամբ: Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Արդին Նազարյանին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին և նրա աշխատակազմի ղեկավար Կարո Թորոսյանին։ Քննարկման առարկա են դարձել Հայաստանում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության և այլ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում հյուրերը համագործակցության և աջակցության պատրաստակամություն են հայտնել։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կողմից «Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացմանն աջակցելու նպատակով՝ «Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի փորձագետների կոմիտեի (GREVIO) նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Ա․ Սարգսյանը ներկայացրել է Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում ՀՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները։ Քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, ծրագրի համակարգողներ Կարինե Քեշաբյանին և Մարիցա Հովհաննիսյանին։ Արման Սարգսյանը մանրակրկիտ ներկայացրել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները, խոսել պարգևավճարների հատկացման, շարժական պարեկային ծառայության ստեղծման և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են համագործակցությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ձերբակալված անձանց պահման պայմանների առկա իրավիճակը և նախատեսվող ծրագրերը/մտահոգությունները, նոր ընդունված և նախագծվող իրավական ակտերի և նախագծերի մասին։
Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Երկկողմ համագործակցություն
Ռուսաստանի Դաշնություն
Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008թ. հունիսի 20-ին Երևանում ստորագրված «ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
Ապրիլի 22-ից 26-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է «DetectiveFEST» դետեկտիվ ֆիլմերի 21-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը և տեղակալը:
Հեղինակավոր փառատոնին ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանքներով: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։ Ներկայացված «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը հաղթող ճանաչվեց «Կեղտոտ փողեր» անվանակարգում:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են ՌԴ ՆԳՆ կրթական հաստատություններում կազմակերպված որակավորման բարձրացման դասընթացներին, կլոր սեղան-քննարկումներին, մասնավորապես ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում, Օմսկի ակադեմիայում, Վ.Յա.Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանում, ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում:
Հունիսի 3-ին Երևանում կայացել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
Օրակարգում ընդգրկված հարցերով երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով: Միավորված կոլեգիայի նիստում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվել են որոշումներ և ստորագրվել ամփոփիչ փաստաթղթեր:
Սեպտեմբերի 6-ից 8-ը ՌԴ Մոսկվա քաղաքում տեղի են ունեցել ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի հիմնադրման 90-ամյակի միջոցառումները, ՆԳՆ (ոստիկանության) ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանություն) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցացիայի մասնակից բուհերի ռեկտորների ամենամյա 10-րդ հոբելյանական հանդիպումը, ինչպես նաև 6-րդ Սպարտակիադան, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման ավարտին նախնական համաձայնություն է ձեռք բերվել ՆԳՆ (ոստիկանության) ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցացիայի մասնակից բուհերի ռեկտորների հերթական ամենամյա նիստն անցկացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2020թ. սեպտեմբերի երկրորդ կեսին:
Հոկտեմբերի 21-ից 25-ը ՌԴ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնում կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հատուկ հետազոտությունների բաժնի փորձագետը:
Նոյեմբերի 10-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվել են ՌԴ ներքին գործերի մարմինների աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններ, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL), Դիվանագիտական անվտանգության ծառայության, Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով:
Փետրվարի 25-ից մարտի 1-ը ԱՄՆ արդարադատության նախարարության Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության դասընթացավարների կողմից անց է կացվել «Ֆինանսական գործերի քննություն և փողերի լվացում» դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:
Ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբլին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, նույն ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և համակարգող Մարիցա Հովհաննիսյանին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի Թբիլիսիի գրասենյակի կողմից մայիսի 20-ից 24-ը Երևանում կազմակերպվել է «Փողերի լվացում, տնտեսական հանցագործություններ, թաքնված ակտիվներ» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ:
ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ԱՄՆ Կանզաս նահանգում գործող ոստիկանության պարեկային ծառայության համակարգին ծանոթանալու նպատակով հունիսի 15-27-ը կազմակերպվել է դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի և ԱՄՆ Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի կողմից հուլիսի 16-ին և 17-ին Երևանում անցկացվել է «Անչափահաասների փորձագիտական հարցաքննություն թեմայով» դասընթաց՝ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտի 21 ծառայողների համար:
2019թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կրիմինալիստիկա առարկայի դասընթացին մասնակցելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Քեվին Թիհանն, ինչպես նաև դեսպանատան մյուս ներկայացուցիչներ Քելլի Սքոթթը և Անի Հակոբյանը։
«Բանավոր պատկերների մեթոդիկայի կիրառումն օպերատիվ-հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) իրականացման ընթացքում» թեմայով դասընթացը վարում էր դեսպանատան աշխատակից Տիգրան Պետրոսյանը։ Այնուհետև հյուրերին ընդունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Կողմերը քննարկեցին իրականացվող դասընթացների արդյունքները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հոկտեմբերի 21-ից 25-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Ընտանեկան բռնության դեմ պայքար» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են 3 ոստիկանության ծառայող:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից հոկտեմբերի 26-ից 29-ը ԱՄՆ Իլինոյիս նահանգի Չիկագո քաղաքում կազմակերպվել է Ոստիկանապետերի միջազգային ընկերակցության տարեկան համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է մի շարք քննարկումների և սեմինարների՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, կոռուպցիայի կանխարգելման, կառավարման, առաջնորդության և այլ թեմաներով։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու միջազգային ծրագրի և Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում Երևանում անցկացվել է միջազգային սեմինար կենսահաբեկչության համատեղ հետաքննության վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3 ծառայողներ։
Նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության շտաբում կազմակերպվել է հանդիպում Վրաստանում ԱՄՆ դեսպանության հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Դիպ Շումեյքերի, կցորդի գրասենյակի ներկայացուցիչներ Գիորգի Բերիշվիլիի և Աննա Հակոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակի ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, ծրագրի իրավական հարցերով խորհրդատու Ադի Հոլովեյին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ ծրագրի համակարգողներ Մարիցա Հովհաննիսյանին և Կարինե Քեշաբյանին: Ծրագրի ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակներում 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրերը։
Նոյեմբերի 11-ից 15-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Թբիլիսիի գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվել է «Ապօրինի սինթետիկ թմրամիջոցների առաջացման միտումները» թեմայով դասընթաց, որին մասնակցել են թվով 8 ոստիկանության ծառայողներ։ Դասընթացի ընթացքում քննարկվել են սինթետիկ թմրամիջոցների պատրաստման, ձեռք բերման, օգտագործման, իրացման խնդիրները, օրենսդրական կարգավորումները, անցկացվել են վարժախաղեր։
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի պատվիրակությանը՝ տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Կողմերը քննարկել են այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ ոստիկանությունում կիրականացվեն մի շարք միջոցառումներ:
Դեկտեմբերի 11-ին միջազգային փորձագետ Եկատերինա Զգուլաձեին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին, ծրագրի համակարգողներ Կարինե Քեշաբյանին և Մարիցա Հովհաննիսյանին ընդունել է նաև ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են ոստիկանության կառուցվածն ու գործառույթները։ Քննարկվել են ոստիկանության իրավաբանական, կադրային քաղաքականության և ֆինանսական վարչությունների աշխատանքների մասին հարցեր։ Հանդիպման ընթացքում ոստիկանության իրավասու պաշտոնյաները պատասխանել են հյուրերին հետաքրքրող հարցերին և համագործակցության ուղղությամբ ծավալվել արդյունավետ քննարկում։ Այցի արդյունքում, կազմվել է կարիքների գնահատման զեկույցը, որը ուսումնասիրվել է և կօգտագործվի բարեփոխումների ռազմավարության մշակման ընթացքում:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են ՀՀ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Վրաստան
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ միջև հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
Հոկտեմբեր ամսին ստորագրվել է «Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձի և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համագործակցության հուշագիր։
Ֆրանսիայի Հանրապետություն
Շարունակվել է համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Ներքին անվտանգության ոլորտում համագործակցության մասին» վարչական համաձայնագրի, ինչպես նաև տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:
Մայիսի 20-ից 24-ը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաք կազմակերպվել է ճանաչողական այց՝ Ֆրանսիայի Հանրապետության երթևեկության անվտանգության ապահովման ոլորտին, մասնավորապես՝ վարչական պատասխանատվության բալային համակարգին և պարեկային ծառայության գործող համակարգին ծանոթանալու նպատակով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության շտաբում կազմակերպվել է հանդիպում՝ ֆրանսիական Idemia ընկերության հանրային անվտանգության, ինքնության և Եվրոպայի հարցերով առաջին փոխնախագահ տիկին Իզաբել Լոզոնի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը, շտաբի և քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչները: Քննարկվել են համագործակցության հետ կապված հարցեր:
Հոկտեմբերի 14-ից 18-ը հայ-ֆրանսիական ոստիկանության տարեկան համագործակցության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով քառօրյա դասընթացը, որին մասնակցում էին ինչպես կրթահամալիրի, այնպես էլ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, տարածքային ստորաբաժանումների թվով 27 ծառայողներ: Դասընթացը վարելու նպատակով Երևան էին ժամանել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, կոմիսար Գիյոմ Բարբագլին և Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկը:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ ևս:
Իրանի Իսլամական Հանրապետություն
Շարունակվել է սերտ համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳՆ հետ՝ 2012թ. հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարիի գլխավորությամբ:
Ա.Ղուկասյանը ողջունելով հյուրերին` կարևորեց երկու երկրների բարեկամական կապը, ինչի շնորհիվ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև առկա է սերտ համագործակցություն, որն ուղղված է Հայաստանի և Իրանի պետական անվտանգությանն ու քաղաքացիների ապահովությանը:
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ իրանցիների համար զբոսաշրջության ամենասիրելի երկրներից մեկը Հայաստանն է և դրանով է պայմանավորված նրանց մեծ հոսքը Հայաստան: Իրանական կողմը գոհունակություն հայտնեց իրենց երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում ՀՀ ոստիկանության ցուցաբերած ծառայության համար:
Այցի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին ՀՀ ոստիկանության այլ ստորաբաժանումներում ևս:
Փետրվարի 26-ին ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարիին ընդունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը: Ոստիկանության պետի առաջին տեղակալը կարևորել է երկու պետությունների միջև ամուր բարեկամական հարաբերությունները, Հայաստանի և Իրանի իրավապահների միջև առկա սերտ համագործակցությունը: Հոսեյն Քալանթարին նշել է, որ ՀՀ ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կրթահամալիրի ղեկավար կազմերի հետ արդյունավետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր և ուրվագծվել համագործակցության նոր ուղղություններ: Հանդիպման ավարտին ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անվտանգության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:
Նոյեմբերի 12-ից 13-ը Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հայ-իրանական համատեղ նիստ, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պատվիրակությունը։
Այցի ընթացքում քննարկվել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցերը:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Հունվարի 21-ից փետրվարի 1-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում Շիրվենհամի առաջնորդների կենտրոնի ռազմական անձնակազմի կողմից և Մեծ Բրիտանիայի պաշտպանության ակադեմիայի և Քրանֆիլդի համալսարանի ակադեմիական անձնակազմի հովանու ներքո կազմակերպվել է «Պաշտպանության կառավարումը անվտանգության ավելի լայն շրջանակում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետը:
Հունիսի 24-ից 27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում Մեծ Բրիտանիայի պաշտպանության ակադեմիայի և Սանդհուրսթի թագավորական ռազմական ակադեմիայի անձնակազմի հովանու ներքո կազմակերպվել է «Առաջնորդության հոգեբանություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության միջազգային համագործակցության վարչության 2 ծառայողներ:
Հուլիսի 8-ից 12-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում Մեծ Բրիտանիայի պաշտպանության ակադեմիայի և Սանդհուրսթի թագավորական ռազմական ակադեմիայի անձնակազմի հովանու ներքո կազմակերպվել է «Հակամարտության կարգավորում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետը:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ արդարադատության նախարարությունը Միացյալ Թագավորության դեսպանության գործընկերության շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի ներուժի ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը պատշաճ իրականացնելու համար՝ երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպել է հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության 2 ծառայողները:
Սեպտեմբեր ամսից սկսած ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության պաշտպանության բաժնի կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անց են կացվում 7-ից 8 ամիս տևողությամբ անգլերեն լեզվի դասընթացներ: Դասընթացներին մասնակցում են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 15 ծառայողներ, ովքեր առնչվում են միջազգային փոխգործակցության հետ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Շարունակվել է սերտ համագործակցությունը «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
Մարտի 3-ից օգոստոսի 1-ը ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության կողմից ՉԺՀ Պեկին քաղաքում կազմակերպվել է Իրավապահ սպաների համար վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի ծառայողը:
Նոյեմբերի 10-ից 15-ը ՉԺՀ Պեկին քաղաքի հանրային անվտանգության ազգային համալսարանի կողմից կազմակերպվել է գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը և «Կիբերանվտանգության դեմ պայքար» թեմայով միջազգային համաժողովը, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը և ևս մեկ ծառայող կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչությունից։
Նոյեմբերի 16-ից 30-ը ՉԺՀ Պեկին քաղաքի հանրային անվտանգության ազգային համալսարանի կողմից կազմակերպվել է Կիբերանվտանգություն» թեմայով սեմինար, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի 4 ծառայողներ։
Կանադա
Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Կանադայի Օնտարիո նահանգի հանրային-համայնքային անվտանգության նախկին փոխնարար, ներկայումս Տորոնտոյում գտնվող Մանքի համընդհանուր հարաբերությունների և հանրային քաղաքականության դպրոցի ոստիկանական նախաձեռնությունների ղեկավար Մեթյու Թորիգյանին։
Մեթյու Թորիգյանը ներկայացրել է տարբեր երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները, որին կմասնակցեն Հայաստանի իրավապահ կառույցների, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում կազմակերպվելիք ծրագրերին, ինչպես և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին առնչվող հարցեր։
Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու շանին: Փոլ Սելը ներկայացրել է աշխարհի 164 երկրներում ներկայացուցչություններ ունեցող ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի գործառույթներն ու խնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դեկտեմբերի 1-ից 13-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Մունքի համաշխարհային գործերի և հասարակական քաղաքականության դպրոցի կողմից Համաշխարհային արդարադատության ամբիոնում կազմակերպվել է Հատուկ կրթաթոշակով ծրագիր, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետը։
Իտալիայի Հանրապետություն
Մարտի 18-ից 22-ը Եվրոպական հանձնաժողովի և Կարաբինիերների հրամանատարության կողմից Իտալիայի Հանրապետության Հռոմ քաղաքում կազմակերպվել է «Փողերի կեղծման դեմ պայքարի քննության տեխնիկաների ուսումնասիրման նպատակով կադրերի փոխանակում» խորագրով միջազգային սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կազմակերպվել է հանդիպում բաժնի ղեկավար կազմի և աշխատակիցների, Իտալիայի Հանրապետության Հռոմ քաղաքի ոստիկանության դրամանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ պարոն Ռոբերտո Էռռայի և նույն վարչության ավագ մասնագետ պարոն Լուգոտենենտո Պիերլուիջի Ֆերիի, ՀՀ կենտրոնական բանկի դրամաշրջանառության վարչության դրամանիշերի փորձաքննության բաժնի ներկայացուցիչների միջև:
Լեհաստանի Հանրապետություն
Նոյեմբերի 21-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել Լեհաստանի ՆԳՆ Շիտնոյի ակադեմիայի և Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի համագործակցությանը։ Պատվիակության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին` Լեհաստանի լավագույն փորձի կիրառմամբ:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Նիդերլանդների Թագավորություն
Մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության պետը հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվել են նաև ՀՀ ոստիկանության և Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջև փոխգործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
Ռումինիա
Մայիսի 20-ից 22-ը Ռումինիայի ներքին գործերի նախարարության կողմից Ռումինիայի Մամայա քաղաքում կազմակերպվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարին նվիրված տարածաշրջանային կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2 ծառայողներ, ովքեր հանդես են եկել «ՀՀ ոստիկանության կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարը և դրա արդյունքները» և «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում» խորագրերով ելույթներով:
Ղազախստանի Հանրապետություն
Ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը ընդունել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևին և ՆԳՆ վարչական ոստիկանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալիբեկ Կենիսպաևին: Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել հայ և ղազախ իրավապահների համագործակցության մակարդակը, դիտարկել են գործընկերության խորացման հնարավորությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում և երկուստեք հավանություն են տվել այդ ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու առարկայական հեռանկարներին:
Բելառուսի Հանրապետություն
Ապրիլի 17-ից 18-ը Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Մինսկ քաղաքում կազմակերպվել է ճանապարհային երթևեկության անվտանգության օպտիմալացման ոլորտում փորձի փոխանակում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը և ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետը:
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչներ՝ Բալուխին Միխայել Անատոլևիչը և Զախարենկո Ալեքսեյ Վլադիմիրովիչը։ Այցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ում և Բելառուսի Հանրապետությունում ոստիկանական կրթության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման միտումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Ուզբեկստանի Հանրապետություն
Դեկտեմբերի 9-ից 14-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը և կրթահամալիրի քոլեջի պետը այցելել են Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաք, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի և Ուզբեկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի միջև կրթական և գիտական գործունեության բնագավառում համագործակցության մասին» Արձանագրություն, ինչպես նաև իրականացվել են մասնագիտական ծրագրերի համեմատական վերլուծություն։
Արաբական Միացյալ Էմիրություններ
Հունվարի 8-ին կայացել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի ոստիկանության ակադեմիայի 26-րդ հոսքի ուսանողների ավարտական երեկոն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության զորքերի 1031 զորամասի շտաբի նվագախմբի դիրիժորը և 6 երաժիշտ ծառայողներ:
Ճապոնիա
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար, անվտանգության սպա Տադահիրո Կիտամուրային, դեսպանության հյուպատոսական և անվտանգության բաժինների քարտուղար Մանվել Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում փախստականներին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի կեղծման դեմ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները և անձը հաստատող փաստաթղթերի կեղծման կանխարգելման ոլորտում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Կորեայի Հանրապետություն
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության շտաբում կազմակերպվել է հանդիպում Մոսկվայում Կորեայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Լի Ջոն Չոլի հետ, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնեող հարցեր: Պարոն Չոլին հայտնել է, որ կորեական կողմը իր պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ մի շարք ոլորտներում:
Միջազգային կազմակերպություններ
Եվրոպական Միություն
Հաշվետու ժամանակահատվածում քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) հարցերով ԵՄ «Գերազանցության կենտրոններ» նախաձեռնության «Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում փորձաքննության կարողությունների ամրապնդում հանցագործության վայրում՝ ՔԿՃՄ պատահարների հետաքննության ընթացքում» խորագրով թիվ 57 և «Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում փորձաքննության կարողությունների ամրապնդում հանցագործության վայրում՝ ՔԿՃՄ պատահարների հետաքննության ընթացքում» խորագրով թիվ 58 ծրագրերի շրջանակներում կայացել են մի շարք վերապատրաստման դասընթացներ Լիտվայում, Չերնոգորիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ծառայողները: Նույն ծրագրի շրջանակներում հունիսի 25-ից 27-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բազայում անցկացվել է վարժանք, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 3 ծառայողներ:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ և դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրի շրջանակում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված է ՔԿՃՄ դեպքի վայրերից աղտոտվածության աստիճանը հայտնաբերող, չափումներ և նույնականացում իրականացնող համակարգերով, ինչպես նաև քրեագիտական ծախսվող նյութերով, քրեագիտական հետազոտություններ իրականացնող տեխնիկայով և տարբեր աստիճանի անհատական պաշտպանիչ միջոցներով:
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:
ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի նպատակով ձևավորված հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորությամբ հունվարի 16-ին ԳԴՀ-ում, հուլիսի 26-ին Ավստրիայի Հանրապետությունում, հոկտեմբերի 1-ից 5-ը Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությյունում, հոկտեմբերի 15-ին և 16-ին Շվեդիայի Թագավորությյունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում մասնակցել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ հարցերի քննարկմանը: Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում և նոյեմբերի 18-ին Իսպանիայի Թագավորության Մադրիդ քաղաքում հայկական պատվիրակության կայացած այցերին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակությանը՝ ղեկավար Կեստուտիս Լանչինսկասի գլխավորությամբ: Պատվիրակության այցի նպատակն էր Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել ՀՀ ոստիկանության գործունեության իրավական շրջանակի, ինստիտուցիոնալ կառուցվածքի, իրականացվող բարեփոխումների կարիքները նախնական գնահատելու համար, որպեսզի հնարավոր լինի որոշել Եվրոպական Միության կողմից աջակցության առաջնային ոլորտները: Այցի արդյունքում, կազմվել է կարիքների գնահատման զեկույցը, որը թարգմանվել է, ուսումնասիրվել և կօգտագործվի բարեփոխումների ռազմավարության մշակման ընթացքում:
Սեպտեմբերի 10-ին Եվրոպական միության տեխնիկական օժանդակման և տեղեկատվական փոխանակման (TAIEX) ծրագրի մարդկային ռեսուրսների պատասխանատու Լաուրի Տաբուրին և կրտսեր մասնագետ Կարմեն Գրլիցային ընդունել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Կրթահամալիրի պետը հյուրերին ներկայացրել է կրթահամալիրում տեղի ունեցող գործընթացները, ուսումնական ծրագրերը և ուսումնական հաստատության կառուցվածքը։
ԵՄ Սահմանային և առափնյա պահպանության եվրոպական գործակալությունը (FRONTEX) Եվրոպական միասնական վերադարձի կառավարման նախաձեռնության (Eurint) հետ համատեղ սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանում կազմակերպել է կարողությունների զարգացման աշխատաժողով և «ԵՄ-ի՝ վերադարձի ոլորտում լավագույն փորձը» թեմայով սեմինար: Աշխատաժողովին և սեմինարին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և անձնագրային և վիզաների վարչության 12 ծառայողներ: Ներկայացվել են Եվրոպական միության, անդամ երկրների և FRONTEX-ի՝ վերադարձի ոլորտում լավագույն փորձը։
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են այլ հանդիպումներին և միջոցառումներին ևս, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
Եվրոպոլ
Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Կողմերի միջև քննարկում է ծավալվել ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ աշխատանքները համակարգելու նպատակով նշանակվել են կոնտակտային անձիք:
ՀՀ ոստիկանության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության համատեղ իրականացված զգալի աշխատանքների արդյունքում Հայաստանը ընգրկվել է համագործակցության համար առաջնային երկրների ցանկում և ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի իրավապահ մարմինների հետ աշխատանքային փոխգործակցության համաձայնագրի նախագիծ պատրաստելու և ստորագրելու ուղղությամբ:
Եվրաջասթ
Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում գտնվող Եվրաջասթ, ուր հանդիպում է ունեցել Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։ Կողմերը քննարկել են Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները:
Եվրոպայի Խորհուրդ
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է սերտ համագործակցությունը ԵԽ հետ՝ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:
Ապրիլի 23-ից 26-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Ազատազրկման վայրերի գերհագեցվածություն» թեմայով ԵԽ բարձրաստիճան համաժողովը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի քրեական հարցերով Եվրոպական կոմիտեի (CDPC) 76-րդ նիստը, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:
Հունիսի 18-ին ԵԽԽՎ Արևելյան գործընկերության շրջանակներում Ուկրաինայի Կիև քաղաքում կայացել է ճանապարհային անվտանգությանը վերաբերող աշխատանքային խմբերի հերթական հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 3 ծառայողներ:
Հուլիսի 8-ից 11-ը ԵԽ Տվյալների պաշտպանության և կիբերհանցագործությունների բաժնի կողմից Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կազմակերպվել է Քրեական արդարադատությունը կիբերտարածքում» խորագրով համաժողովը և Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի (T-CY) 21-րդ լիագումար համաժողովը և կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության քննարկման 4-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողը:
Նոյեմբերի 18-ից 22-ը ԵԽ Տվյալների պաշտպանության և կիբերհանցագործությունների բաժնի կողմից Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կազմակերպվել է Կիբերհանցագործությունների մասին» կոնվենցիայի կոմիտեի (T-CY) 22-րդ լիագումար համաժողովը և կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության քննարկման 5-րդ նիստը և Համագործակցություն կիբերհանցագործությունների դեմ» թեմայով «Octopus» նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողը:
Սեպտեմբերի 19-ից 20-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից համատեղ իրականացվող CyberEast ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետը:
Հոկտեմբերի 8-ից 11-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպվել է «Եվրոպոլ-Ինտերպոլ» կիբերհանցագործությունների վերաբերյալ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետը:
Նոյեմբերի 28-ից 29-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է ոստիկանական համակարգում միգրացիայի հարցերով պատասխանատու անձանց ցանցի առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետը։
Դեկտեմբերի 3-ից 6-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի քրեական հարցերով Եվրոպական կոմիտեի (CDPC) 77-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետը։
Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից Երևանում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում․ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության 4 ծառայողներ։
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են այլ հանդիպումներին և միջոցառումներին ևս, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
Հայաստան-ՆԱՏՕ
Հայաստան-ՆԱՏՕ 2017-2018թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ Անվտանգության խորհուրդ:
Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել է «Նոր Հայաստան, նոր բարեվարքության ամրապնդման նախաձեռնություն» խորագրով բարձրաստիճան խորհրդաժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալը:
Մարտի 28-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի 2018թ․-ի կատարողականի գնահատման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայանացել է ՆԱՏՕ-ի գնահատման պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալը և շտաբի ծառայողը:
Օգոստոսի 21-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության հարցերով պատվիրակությանը: Արմեն Ղուկասյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2018 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանություն-ՆԱՏՕ համագործակցությունը, ներկայացրել է նաև գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները, որոնք վերաբերում են մարդկանց շահագործման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Հայաստանի կարողությունների ընդլայնմանը:
Նոյեմբերի 11-ից 15-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օբերամերգաու քաղաքում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) կողմից կազմակերպվել է «Պաշտպանության ոլորտի առաջնորդների դերը բարեվարքության ամրապնդման հարցում» խորագրով բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված դասընթացը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալը։
Ինտերպոլ
Փետրվարի 12-ից 14-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 81-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Ապրիլի 9-ից 11-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 15-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի նախաձեռնությամբ մայիսի 6-ից 7-ն Երևանում անց է կացվել ՀՀ-ում ռադիոակտիվ աղբյուրների բացահայտման ու միջուկային անվտանգության թեմայով սեմինար: Միջոցառման նպատակն էր՝ ստեղծել հարթակ միջուկային անվտանգության ոլորտում Ինտերպոլի ուղիներով միջազգային համագործակցություն ապահովելու համար:
Մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարություն։ Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր։
Մայիսի 29-ից 31-ը Լեհաստանի Հանրապետության Կատովիցե քաղաքում կայացել է Ինտերպոլի Եվրոպական տարածաշարջանային 47-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Հունիսի 4-ից 5-ը Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար Ինտերպոլի ռադիոակտիվ և միջուկային անվտանգության հարցերին նվիրված GEIGER աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետը:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 3-ից 4-ը ՀՀ-ում անց է կացվել ռադիոակտիվ աղբյուրների բացահայտմանն ու միջուկային անվտանգությանն ուղղված երկօրյա միջոցառում: Սեպտեմբերի 3-ին Բավրա սահմանային անցակետում անցկացվել է վարժանք՝ ՀՀ տարածք ռադիոակտիվ աղբյուրի ապօրինի ներկրման փորձի կանխման վերաբերյալ: Սեպտեմբերի 4-ին՝ Երևանում, անցկացվել են քննարկումներ՝ ռադիոակտիվ և միջուկային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված հարցերի շուրջ։
Համակարգող հանդիպման հիմնական բանախոսներն էին Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության ռադիոակտիվ և միջուկային անվտանգության հարցերով ստորաբաժանման ավագ մասնագետ պարոն Ռադեկ Հլավաչկան, ԱՄՆ էներգետիկանյի դեպարտամենտի միջուկային անվտանգության հարցերով փորձագետ տիկին Լիզ Դալասը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, Անձնագրային և վիզաների վարչության, Զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի 7 ծառայողները, ինչպես նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, «ՀՀ փորձաքննությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Սեպտեմբերին և դեկտեմբերին Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել են Ինտերպոլի եվրոպական կոմիտեի 82-րդ և 83-րդ հանդիպումները, որոնց մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը:
Սեպտեմբերի 26-ից 27-ը ՀՀ-ում կազմակերպվել է Ինտերպոլի GEIGER աշխատանքային խմբի Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար ռադիոակտիվ և միջուկային անվտանգության հարցերին նվիրված 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ՀՀ ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4 ծառայողները, ինչպես նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 15-ից 19-ը Չիլիի Հանրապետության Սանտյագո քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 88-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 88-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել են թվով 9 որոշումներ։
Նոյեմբերի 6-ից 8-ը Հունաստանի Աթենք քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է կեղծված ապրանքների ապօրինի շրջանառությանը նվիրված «Opson VIII» օպերացիայի ամփոփումը և Opson IX» օպերացիայի մեկնարկին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի ծառայողը:
Դեկտեմբերի 11-ից 12-ը Ուկրաինայի Լվով քաղաքում կազմակերպվել է Ինտերպոլի Opson IX» օպերացիայի նախագործառնական հանդիպումը՝ նվիրված կեղծված սննդի և խմիչքների շրջանառության դեմ պայքարին, որին մասնակցել են ՀՀ-ում Ինտերպոլի 2 ծառայողներ, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նարկայացուցիչը։
ԵԱՀԿ
Հաշվետու տարում շարունակվել է սերտ համագործակցությունը ԵԱՀԿ հետ:
Փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ հակամարությունների կանխարգելման գրասենյակի Ծրագրի պատասխանատու Ալեխանդրա Ֆեվրլին և ԵԱՀԿ հակամարությունների կանխարգելման գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով սպա Գրացիելա Պավոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ Հայաստանի հետ համագործակցության ծրագրով նախատեսված կարիքների գնահատման զեկույցը:
Փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ և ԵԱՀԿ կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։ ՀՀ ոստիկանությունից մասնակցել են համապատասխան ստորաբաժանումների ծառայողներ՝ շտաբի պետի գլխավորությամբ։
Աշխատաժողովի մասնակիցները մտքերի փոխանակում են կատարել անվտանգության ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի կարիքների ու առաջնայնությունների վերաբերյալ։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 13‑ից 15-ը Երևանում անց է կացվել «Խաղաղ հավաքներ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 23 ծառայողներ և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 5 դասախոսներ:
Ապրիլի 16-ից 17-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է Փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների ապաակտիվացման վերաբերյալ ԵԱՀԿ կողմից կազմակերպված քննարկում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:
Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգին ընդունել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Հանդիպմանը Մ. Բաբայանը ներկայացրել է կրթահամալիրի առանձնահատկությունները, ուսումնական գործընթացներն ու կառուցվածքը։
Նույն օրը հանդիպումներ են կազմակերպվել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում և հասարակական կարգի ապահովման վարչությունում: Կազմակերպվել է նաև այց համայնքային ոստիկանություն:
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության շտաբում կայացել է հանդիպում Փոքր սպառազինությունների և թեթև զինատեսակների (ՓՍԹԶ) ու սովորական զինատեսակների պաշարների (ՍԶՊ) անօրինական տարածման դեմ պայքարի վերաբերյալ ԵԱՀԿ արտաբյուջետային ծրագրի քննարկման նպատակով ՀՀ ժամանած ԵԱՀԿ պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության տնտեսական, հասարակական կարգի ապահովման վարչությունների, ինչպես նաև Շտաբի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչները:
Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քննարկումներ ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման փորձագիտական պատվիրակության հետ՝ ՀՀ ազգային «Կարողություններ կիբերհանցագործությունների ոլորտում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մեկական ծառայողներ։ Քննարկումների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց հիման վրա զեկույցում կատարվել են լրացումներ և փոփոխություններ։
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Երևանում գտնվող ԵԱՀԿ պատվիրակության և Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության և արդարադատության նախախարության ներկայացուցիչներ: Արմեն Ղուկասյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձել առաջիկայում նախատեսվող շարժական պարեկային ծառայության կազմավորման, օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ արդեն իսկ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նոյեմբերի 14-ին Երևանում «Հայաստանում ոստիկանություն-հանրություն գործընկերության ամրապնդում» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների դեպարտամենտի ոստիկանության ռազմավարական հարցերով ստորաբաժանման կողմից կազմակերպվել է «Երկխոսության վրա հիմնված ոստիկանություն» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 11 բարձրաստիճան ծառայողներ և ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի 5 անդամներ։
Նոյեմբերի 25-ից 29-ը ԵԱՀԿ Բիշքեքի գրասենյակի աջակցությամբ Հայաստան էր այցելել Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը։
Նոյեմբերի 25-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակությանը՝ ծառայության ղեկավար Բակիտ Սեիտովի գլխավորությամբ։ Ոստիկանության շտաբի պետը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումները` հատուկ անդրադառնալով նոր ստեղծվելիք պարեկային շարժական ծառայությանը, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացմանը, ճանապարհային ոստիկանությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին և այլ ծրագրերի։ Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները։ Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակության համար կազմակերպվել են մի շարք հանդիպումներ ևս ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում։
Դեկտեմբերի 12-ից 13-ը Ուկրաինայի Կիև քաղաքում ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման կողմից կազմակերպվել է «Նախաձեռնող և տվյալների վրա հիմնված մոտեցումներն անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» խորագրով տարածաշրջանային դասընթացը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի և նրանց պարագլուխների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը և 3-րդ վարչության ահաբեկչության հակազդման բաժնի պետը։
Դեկտեմբերի 13-ից 14-ը ԵԱՀԿ քարտուղարության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի կողմից Դիլիջան քաղաքում կազմակերպվել է «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով միջգրեատեսչական աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալը։
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են այլ հանդիպումներին և միջոցառումներին ևս, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն (CEPOL)
Հուլիսի 8-ից 12-ը Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2019թ. փոխանակման ծրագրի շրջանակներում Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է «Սահմանների հսկողություն» թեմայով այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմ-հսկողական բաժնի պետը:
Հուլիսի 9-ից 12-ը Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2019թ. ռեզիդենտալ դասընթացների շրջանակներում Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում կազմակերպվել է «Դասախոսների վերապատրաստում.փուլ առաջին» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի ընդհանուր և ոստիկանության զորքերի տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոսը:
Սեպտեմբերի 15-ից 19-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2019թ. ռեզիդենտալ դասընթացների շրջանակներում Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում կազմակերպվել է «Դասախոսների վերապատրաստում, փուլ 2-րդ» թեմայով դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի ընդհանուր և ոստիկանության զորքերի տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոսը:
Փոխանակման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 1-ից 6-ը տեղի է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության ներկայացուցչի այցը ՀՀ: Այցի ընթացքում վերջինս ուսումնասիրել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կառուցվածքը, գործառույթները, աշխատանքային մեթոդները և առանձնահատկությունները:
Սեպտեմբերի 15-ից 20-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2019թ. փոխանակման ծրագրի շրջանակներում Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է «Դեպքի վայրի զննություն» թեմայով փոխանակման այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մատնադրոշմային հետազոտությունների և հաշվառումների բաժնի պետի տեղակալը:
Սեպտեմբերի 9-ից 13-ը ԵՄ իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստան էր այցելել Չեխիայի ոստիկանության ուսումնական դեպարտամենտի ներկայացուցիչը:
Միջոցառման շրջանակներում վերջինս ճանաչողական այց է կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որտեղ նրան ընդունել է կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարային ուղղությունները, և ձեռքբերվել նախնական համաձայնություն` համատեղ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ շփումները շարունակելու ակնկալիքով։
Հոկտեմբերի 7-ից 11-ը Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) 2019թ. փոխանակման ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում կազմակերպվել է Առաջնորդություն թեմայով փոխանակման այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետը: Ուսումնասիրվել է Չեխիայի Հանրապետության ոստիկանության կրթական և ուսումնական վարչության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, առաջարկվել է կազմակերպել Դեպքի վայրի զննություն» թեմայով դասընթացներ Չեխիայի և Հայաստանի Հանրապետություններում:
Դեկտեմբերի 3-ից 4-ը Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում կայացել է Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի ազգային համակարգողների ամենամյա հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետը։ Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) կողմից ներկայացվել է 2020թ․ ծրագրերը։
Միավորված Ազգերի Կազմակերպություն
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համատեղ «Հայաստանում փոխստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի «Աջակցություն սահմանակետերում» բաղադրիչի շրջանակներում 2018թ. փետրվարից սկսած յուրաքանչյուր ամիս իրականացվում են մոնիթորինգային այցեր Մեղրիի, Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի ցամաքային սահմանակետեր, ինչպես նաեւ «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայանների սահմանակետեր` անձնագրային ծառայությունների աշխատանքը ուսումնասիրելու նպատակով՝ համաձայն նախապես մշակված ժամանակացույցի:
Նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև դասընթացներ՝ ըստ ժամանակացույցի:
Ծրագրի շրջանակներում մայիսի 3-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի 5 ծառայողների մասնակցել են փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության, ինչպես նաև թրաֆիքինգի վերաբերյալ դասընթացին:
Ծրագրի շրջանակներում հունիսի 7-ին «Բավրա» սահամանային անցակետում կազմակերպվել է «Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշները» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բավրայի բաժանմունքի 4 ծառայողներ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում» ծրագրի շրջանակներում փետրվարի 12-ից 16-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքի ոստիկանությունում կազմակերպվել է ուսումնական այց, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը, իրավաբական վարչության պետի տեղակալը և շտաբի հերթապահ ծառայության վարչության պետը:
Մարտի 28-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, Ժողովրդավարական Կառավարման ծրագրերի ղեկավար Ալլա Բակունցին, խորհրդական Դավիթ Հարությունյանին և Մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանին։ Ներկայացվել է ոստիկանությունում բարեփոխումների ծրագիրն ու դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքները, խոսել ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության գնդի հիման վրա Երևանում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին: Քննարկվել են նոր կազմավորվող ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման, ծառայողական հատուկ տրանսպորտային միջոցների և ոստիկանության բաժիններում տեսաձայնագրող սարքեր տեղադրելու մասին հարցեր:
Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» շրջանակներում ապրիլի 11-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպել է աշխատանքային այց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետի տեղակալը:
ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 15-ից 20-ը Ծաղկաձորում անց են կացվել երեխաների հետ աշխատող ոստիկանների համար վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստումներն անցկացվել են 3 փուլով, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության ոլորտի մասնագիտացված ստորաբաժանումների 60 ծառայողներ:
Օգոստոսի 28-ից 30-ը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպվել է թմրամիջոցների վիճակագրության հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից սեպտեմբերի 18-ից 19-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է «Կոնտեյներների վերահսկողություն» ծրագրի Սևծովյան տարածաշրջանային ղեկավար կոմիտեի 2-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետի տեղակալը:
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում 2007 թվականին մեկնարկած ՛Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 16-ից 20-ը Երևանում անց է կացվել աշխատաժողով՝ ուղղված տնտեսական հանցագործությունների քննության գործընթացում կարողությունների զարգացմանը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 3 ծառայողները:
Հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից ՄԱԿ-ի գրասենյակի դահլիճում կազմակերպվել է Գենդերային թեմատիկ խմբի շրջանակներում գործող Գենդերային հիմքով բռնության ենթախմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալը և ևս մեկ ծառայող նույն վարչությունից: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Ընտանիքում բռնության կանխարգելման գործողությունների ծրագրի մշակման, Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի աշխատանքների և կազմի մասին տեղեկատվություն, ինչպես նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքում կազմակերպվել է Հարավային Կովկասում փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար սոցիալական և տնտեսական իրավունքների հասանելիության և ինտեգրման հետ կապված ծառայությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը և իրավաբանական բաժանմունքի պետը:
«Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 11-ից 12-ը Ծաղկաձորում կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ ՀՀ ոստիկանությունում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու նպատակով տեղադրվող տեսաձայնագրող համակարգերի գործարկման հետ կապված։ Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից 29 ծառայողներ։
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղուկասյանը ներկայացրել է ոստիկանությունում բարեփոխումների ծրագիրն ու դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրության ներկայացնող մի շարք հարցեր:
Դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կայանալիք ազգային մարդահամարի ընթացքում փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց առնչվող տվյալների հավաքագրում և ստուգում» խորագրով կլոր սեղան քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալը, իրավաբանական բաժանմունքի պետը և ևս մեկ ծառայող նույն բաժանմունքից։
Քննարկման ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության պետի տեղակալը՝ հասանելի ազգային տվյալների շտեմարանների, ինչպես նաև մարդահամարին նախապատրաստվելու, տվյալներ հավաքագրելու և վերլուծելու ընթացքում սույն շտեմարաններից օգտվելու հնարավորության վերաբերյալ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են այլ հանդիպումներին և միջոցառումներին ևս, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ
Հուլիսի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի ֆինանսական ոլորտի ավագ մասնագետ Նայջել Բառլետին, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համակարգող Շերվին Մաջլեսին և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավախորհրդատու-համակարգող Հասմիկ Մուսիկյանին։ Քննարկման առարկա դարձան գույքի վերականգնման աշխատանքներում իրավական արգելքների բացահայտման, ֆինանսական հսկողության և գույքի վերականգնման աշխատանքների գծով կարողությունների զարգացման պահանջների գնահատման մասին հարցեր։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում կազմակերպել է «Հայաստանի թվայնացման օրակարգ» ծրագրի շրջանակներում իրականացված Հայաստանում «Թվային տնտեսության ռազմավարական գնահատում» (ԹՏՌԳ) հետազոտության արդյունքները քննարկելու վերաբերյալ հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալը:
Նոյեմբերի 25-ից 29-ը Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի (ՊՀԱԾ-3) իրականացման աջակցության նպատակով Համաշխարհային բանկի առաքելության ՀՀ կատարած այցի ընթացքում հանդիպում է կազմակերպվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վ․ Մովսիսյանի հետ։ Քննարկվել են ՊՀԱԾ-3 ծրագրով նախատեսված Ոստիկանության համար օպերատիվ կառավարման պիլոտային համակարգերի (մարզերում) մատակարարման և տեղադրման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։ Այցի արդյունքերով կազմվել է հուշագիր, որն արտացոլում է հիմնական եզրահանգումները, առաջարկությունները և համաձայնեցված հետագա գործողությունները։
Բազմակողմ համագործակցություն
ՀԱՊԿ
Հունվարի 17-ին Ղազախստանի Հանրապետության Ալմա Աթա քաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը: Նիստի ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը,:
Հունվարի 31-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է Նելեգալ» գործողության միջազգային շտաբի անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդին կից Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 3-րդ բաժնի պետը: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել է «Նելեգալ-2019» գործողության անցկացման պլանի նախագիծը և համաձայնեցվել միջոցառումների անցկացման ժամկետները:
ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ փետրվարի 26-ից մարտի 1-ը անկացվել է «Կանալ-Կենտրոն» հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը գտնվելու է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետը:
Ապրիլի 3-ից 4-ը ՌԴ Մոսկվայի մարզի Չերկիզովո բնակավայրում ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային նախարարությունների ու գերատեսչությունների մարտական և ֆիզիկական պատրաստականության ղեկավարների հետ անց է կացվել միջազգային սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրսատականության բաժնի պետը:
Ապրիլի 10-ից 11-ը ՌԴ Մոսկվա քաղաքում՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբում կայացել են «Боевое братство-2019» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների կազմակերպման և անցկացման առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալը: Բանակցությունների ընթացքում ներկայացվել են 2019թ. ընթացքում համատեղ գործողությունների պլանով ամրագրված զորավարժությունների անցկացման վայրի, ժամկետների, հետագա շտաբային բանակցությունների և զորավարժությունների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր։
Ապրիլի 17-ից 19-ը Ղրղզական Հանրապետության Բիշկեք քաղաքում կայացել են «Գռոմ-2019» տակտիկական հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալը:
Մայիսի 21-ից 24-ը ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Վոլոդարսկի շրջանի Մուլինո ավանում կայացել են «Взаимодействие-2019» համատեղ զորավարժությունների կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 1-ին բաժնի պետը:
Օգոստոսի 4-ից 9-ը Ղրղզական Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Բալիկչի քաղաքում կայացել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման Հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի Կազմավորումների կազմում ընդգրկված ստորաբաժանումների ղեկավարների ուսումնամեթոդական հավաքները և «Գրոմ-2019» տակտիկական հատուկ զորավարժությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության 8 ծառայող:
Հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների կողմից քննարկման է դրվել հատուկ նշանակության ուժերի կազմավորումներում գտնվող ստորաբաժանումների հատուկ մասնագիտական, մասնավորապես՝ դիպուկահարների և պայթյունատեխնիկների մասնագիտական որակների զարգացման հետ կապված հարցեր:
ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի հիմնական միջոցառումների պլանի համաձայն օգոստոսի 22-ին Երևանում տեղի ունեցավ աշխատանքային խմբի նիստ: Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգող հաստատված բոլոր հարցերը:
Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների կողմից կազմվեց արձանագրություն:
Սեպտեմբերի 23-ից 27-ը Հայաստանի Հանրապետությունում անց է կացվել «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի որոշմամբ տեղակայվել էր Երևան քաղաքում:
Սեպտեմբերի 23-ին, տեղի է ունեցել «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության բացման արարողությունը։ Օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվել է հրամանատարական կետ, որը տեղակայված էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
Ընդհանուր առմամբ ՀՀ ոստիկանությունից միջոցառմանը մասնակցել են 1578 ծառայող:
Հոկտեմբերի 16-ից 18-ը ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Վոլոդարսկի շրջանի Մուլինո ավանում անց է կացվել «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 4-րդ բաժնի պետը, 1-ին բաժնի պետի տեղակալը և ևս 3 ծառայողներ նույն վարչությունից:
Հոկտեմբերի 23-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալը:
Հոկտեմբերի 21-ից 28-ը Տաջիկստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ անցկացվելիք «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ զորավաժությանը մասնակցելու նպատակով Դուշանբե քաղաք են գործուղվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 5 ծառայողները:
ԱՊՀ
Հունվարի 23-ից 24-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է անձանց միջպետական հետախուզման ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմի մշակման հարցով փորձագիտական խմբի նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը: Նիստի ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը:
Ապրիլի 25-ից 26-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստի նյութերը նախապատրաստելու համար փորձագետների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը:
Ապրիլի 17-ից 18-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների կենտրոնական տեղեկատվական ծառայությունների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը և ինֆորմացիոն կենտրոնի պետը: Խորհրդակցության ընթացքում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը։
Մայիսի 30-ից հունիսի 1-ը ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստին:
Օրակարգի բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը կկայանա 2020 թվականին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շաքկատ Միրզիյոևը։
Հունիսի 5-ից 6-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է անձանց միջպետական հետախուզման ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմի մշակման հարցով փորձագիտական խմբի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը:
Հոկտեմբերի 3-ից 4-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդին կից Գիտական Խորհրդատվական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի անդամ պետությունների հանձնաժողովի 22-րդ նիստը։ Մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նոյեմբերի 20-ից 21-ը Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացել է անձանց միջպետական հետախուզման ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմի մշակման հարցով փորձագիտական խմբի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը։
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների/ոստիկանության քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի 2 տեղակալները և քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը։
2019 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված այլ սեմինարներին և վերապատրաստման դասընթացներին ևս, ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: