ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ղեկավարություն

Արմեն Վոլոդյայի Մկրտչյան

Արմեն Վոլոդյայի Մկրտչյան

BIOGRAPHY

Ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևան քաղաքում:

1986-1991թթ.՝ սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: ԽՍՀՄ սպորտի վարպետ է:
12.10.1984-30.10.1986թթ՝ Ծառայել է բանակում:
11.11.1994-01.05.1995թթ՝ ՀՀ «Դինամո» մարզական ընկերության ֆիզիկական պատրաստականության և սպորտի բաժնի տեսուչ,
01.05.1995-23.06.2008թթ՝ ՀՀ «Դինամո» մարզական ընկերության ուսումնամարզական բաժնի ավագ տեսուչ,
23.06.2008-09.06.2012թթ՝ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի սպորտային միջոցառումների կազմակերպման բաժանմունքի պետ,
09.06.2012-24.07.2018թթ՝ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի տեղակալ,
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. հուլիսի 24-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ:

Պարգևատրվել է՝

ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: