«ԱԿ-74» ինքնաձիգը` 2 պահունակով, և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտները թողել էր տակառիկում
15.06.2013 12:19
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 14-ին, ժամը 15.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց՝ տակառիկի մեջ, զենք է թողնում:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» ինքնաձիգ` 2 պահունակով և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: