ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Ավտոմեքենաները զավթել են մայթը» հոդվածի առնչությամբ

29.08.2012 20:29 Պարզաբանում
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 28.08.2012 թ. համարում հրապարակված «Ավտոմեքենաները զավթել են մայթը» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ագաթանգեղոսի փողոցի` հրապարակման մեջ նշված հատվածը` կրկեսին հարող մայթը, գտնվում է մշտական տեսադիտարկման գոտում: Ճանապարհային երթևեկության և ավտոմեքենաների կայանման կանոնների խախտումներն արձանագրվում են տեսախցիկներով: Տեղեկատվությունը դիտարկման կենտրոնում մշակվելուց հետո կարգազանց վարորդները, սահմանված կարգով, ենթարկվում են վարչական պատասխանատվության: Հետևաբար, մայրաքաղաքի այս ուղեհատվածում ճանապարհային ոստիկանների լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չկա:
 
 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչություն