«Ափիոն»՝ ծոցագրպանից
06.02.2015 12:41
Թմրամիջոցի հայտնաբերում
Փետրվարի 5-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները «Մալաթիա» գյուղմթերքի շուկայի մոտից, զենք-զինամթերք և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Զ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցի նմանվող, 12.9 գ մուգ շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: