«Բայկալ» ատրճանակ` բարձի տակ
22.08.2014 17:07
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Օգոստոսի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները 1973 թ. ծնված Երեմ Ա.-ին պատկանող մթերային խանութի խուզարկությամբ, հանգստի սենյակի մահճակալի բարձի տակից, հայտնաբերել և առգրավել են 4.5 մմ տրամաչափի «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: