ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Բայկալ»-ով գազալցակայանի ուղղությամբ կրակ արձակողը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը

Հուլիսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը որսորդական հրացանից կրակելու միջոցով վնասել է գազալցակայաններից մեկի աշխատասենյակի պատուհանի ապակիները և տարածքում տեղադրված սուրճի եփման ավտոմատ սարքը:
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում 09.07.2013 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, 1979 թ. ծնված Արագած Թ.-ն  կամավոր ներկայացել է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն իր մոտ գտնվող «Բայկալ» հրացանով կրակ է արձակել գազալցակայանի ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: