«ԲԻԴ»-ը բախվել է ավտոաշտարակին. ուղևորը մահացել է
27.06.2016 15:46
ՃՏ պատահարներ
Հունիսի 26-ին, ժամը 02.40-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Մայրաքաղաքային խճուղու թիվ 139 հասցեի մոտ կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոաշտարակին, ինչի հետևանքով «ԲԻԴ»-ի վարորդը, ուղևոր՝ 1985 թ. ծնված Մառլեն Պետրոսյանը, և ավտոաշտարակի վրա աշխատող 24-ամյա երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մառլեն Պետրոսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: