ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ԲՄՎ»-ից հեռախոս է գողացել

30.03.2015 11:11 Գողություն

Մարտի 28-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի շուկայի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Բ.-ին, որի մոտ, խուզարկությամբ, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Նա բացատրություն է տվել, որ հեռախոսը գողացել է շուկայի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի ինքնությունը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: