«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
Մարտի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
