ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բարեկամին ծեծելուց հետո բժիշկներին հայտնել, թե բարեկամը վայր է ընկել «բուլվարում»

Օգոստոսի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» կոչվող տարածքից շտապօգնության խումբը «ալկոհոլային հարբածություն, ձախ այտի շրջանի քերծվածքներ, ստորին կոպի կապտուկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1959 թ. ծնված Մնացական Պ.-ին: Վերջինիս բարեկամը` 1989 թ. ծնված Մանուկ Պ.-ն, հայտնել է, որ Մնացականը վայր է ընկել «բուլվարում»:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Չափիչի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Մանուկ Պ.-ն բռունցքով հարվածել է Մնացական Պ.-ի դեմքին և պատճառել վնասվածքը:
Մանուկ Պ.-ն ներկայացել է բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: