1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Գազան» մականունավորն ու նրա հանցակիցը նախ շեղել էին կնոջ ուշադրությունը. ոստիկանների հերթական օպերատիվ բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.09.2013 14:51 Գողություն
«Գազան»  մականունավորն ու նրա հանցակիցը նախ շեղել էին կնոջ ուշադրությունը. ոստիկանների հերթական օպերատիվ բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, 52-ամյա մի կին ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Հեռուստաաշտարակի» հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ երթուղային տաքսուց իջել են երկու անծանոթ տղամարդիկ, իսկ ինքը նույն երթուղայինով երթևեկելիս՝ քիչ անց հայտնաբերել է, որ իր պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, 44.000 դրամ, 5 եվրո և 10 լարի:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ գողություն կատարելու կասկածանքով, ժամը 11.30-ին նշված վայրից  ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 1963 թ. ծնված Ռուբեն Բ.-ն՝  «Գազան»  մականունով, և նույն թվականին ծնված Սամվել Մ.-ն: Նրանք խոստովանել են, որ կնոջ պայուսակից իրենք են գողացել դրամապանակը: 
 Սամվել Մ.-ի մոտից հայտնաբերվել է դրամապանակը՝ գումարներով:
 Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: