«ԳԱԶել»-ը անցել է ոտքի վրայով
03.04.2013 10:09
ՃՏ պատահարներ
Մարտի 30-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրունկի սալջարդ վերքով իրենց մոտ է տեղափոխվել 53-ամյա մի կին՝ հայտնելով, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող սուպերմարկետի հետնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան անցել է ոտքի վրայով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: