«ԳԱԶ-24»-ը ընկել է ջրատարը
Ապրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դաշտավան գյուղի հատվածում, բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց` ընկել ջրատարը:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
