«ԳԱԶ-2410»-ը բախվել է էլեկտրասյանը և շրջվել. վարորդը մահացել է
13.10.2014 17:10
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.15-ին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1997 թ. ծնված Արամ Գասպարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: