ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Դինամո» մարզահամալիրում հանդիսավորությամբ բացվեց բռնցքամարտի հիմնանորոգված մարզասրահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.09.2013 09:00 Միջոցառումներ
«Դինամո» մարզահամալիրում հանդիսավորությամբ բացվեց բռնցքամարտի հիմնանորոգված մարզասրահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Դինամո» մարզահամալիրի բռնցքամարտի հիմնանորոգված մարզասրահի բացումը:
Մարզասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, բարձրաստիճան  սպաներ, մարզիկներ, հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ և նորամուտի առթիվ դինամոյականներին շնորհավորեց Հովհաննես Հունանյանը: Բարձր գնահատելով հիմնանորոգված սրահի հնարավորությունները՝ նա մարզական նոր հաջողություններ մաղթեց դինամոյական բռնցքամարտիկներին:
Այնուհետև հյուրերը շրջեցին նորացած մարզասրահում, ծանոթացան մարզիկների պարապմունքների, վերականգնման ու հանգստի պայմաններին, հետևեցին պատանի բռնցքամարտիկների ցուցադրական մենամարտերին:
Բռնցքամարտի սրահը լավագույն պայմաններ է ապահովում ոչ միայն մարզիկների, այլև ընդհանրապես ոստիկանության ծառայողների համար, որոնց գործունեության կարևոր բաղադրիչներից է ֆիզիկական պատրաստականությունը:
«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Գառնիկ Հայրապետյանն իր խոսքում մեծապես կարևորեց բռնցքամարտի հիմնանորոգված սրահի բացումը: