«Դրիֆտող» «Մազդան» տեղափոխվեց տուգանային հրապարակ
02.10.2019 14:02
Խուլիգանություն
Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հովսեփյան-Արմենակյան փողոցների խաչմերուկից «դրիֆտ» կատարելու և հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Նորք-Մարաշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: