ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ԵրԱԶ»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

26.01.2013 11:09 ՃՏ պատահարներ
Հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհին գտնվող կամրջի սկզբնամասում Հ.Ղուկասյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Հ.Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունում գրություն է ստացվել, որ «ԵրԱԶ»-ի վարորդը հունվարի 25-ին, ժամը 17.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնումում գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: