ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Երկրպագուն»՝ «WALTHER» ատրճանակով

Հունիսի 17-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 25-ամյա աղջիկը հայտնել է, որ նախկինում գողություն կատարելու համար դատապարտված մեկը, որ իր քրոջ երկրպագուն է, գալիս է իրենց տուն և զենք ունի:
Ահազանգողի նշած հասցեն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «երկրպագուն» 1989 թ. ծնված Նաիրի Գ.-ն է, ով ներկայացրել է «WALTHER» տիպի 4,5 մմ տ/չ օդամղիչ ատրճանակին նմանվող ատրճանակ՝ առանց գործարանային համարի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: