ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.30-ին, անհայտ քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի ձախ վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անհայտ մակնիշի, ջնջված համարներով, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՌԿԳ-3 ԵՄ» տիպի հակատանկային նռնակ, «25-61» տիպի հակատանկային նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի  60 փամփուշտով,  7.62 մմ տրամաչափի`  2 և 5.45 մմ տրամաչափի  73 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Արարատի բաժնի  ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 11.50-ին,  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար գյուղ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող էլեկտրական հենասյան տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային տոպրակ մեջ, հայտնաբերել է ինքնաշեն եղանակով վերափոխված և հարմարեցված 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրացանի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի  91 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 12.35-ին,  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի ջրատար խողովակների տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ջնջված համարներով «ՏՕԶ-8» տիպի հրազեն, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 140 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: