ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում

«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 12.00-ին, 1977 թ. ծնված Վարազդատ Մ.-ն կամավոր հանձնել է ձեռքի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 117 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 3 ծխագլանակ և հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տան տանիքի մաքրման աշխատանքների ժամանակ, դրանք պատկանել են 1992թ. ԼՂՀ Լենինավանի ազատագրման մարտերից հետո անհայտ կորած հորեղբորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվել են նյութեր:

***

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, 1975 թ. ծնված Արմեն Զ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակի նմանվող առարկա ու հայտնել, որ ատրճանակը հայտնաբերել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, իրենց շենքի նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ. այն պատկանել է հանգուցյալ եղբորը, որն իր հետ բերել էր 1994թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ՊՊԳՎ Թումանյանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Արթուր Դ.-ն, կամովին հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 12 փամփուշտ, ինքնաշեն հրացան՝ փայտյա խզակոթով, և հայտարարել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, իրենց տան տանիքից՝ վերանորոգման աշխատանքներ կատարելիս. պատկանել են հանգուցյալ հորը, որը մասնակցել էր Արցախի հանրապետության պաշտպանական մարտերին և դրանք իր հետ բերել ռազմի դաշտից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

***

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Անիի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 13.20-ին, Մարալիկ քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, 1 պահունակ և 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 12.40-ի սահմաններում, իրենց շենքի նկուղում, մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը, որն իր հետ բերել էր 1994թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

«Զինանոց-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 22.00-ին, Արարատ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի փամփուշտ կրակող փողով ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 43 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

***

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՊՊԳՎ Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, ապրիլի 18-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Գորիս քաղաքի մի բնակիչ և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 12 և կարաբինի 7.62 մմ տրամաչափի 80 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի դատարկ 1 պահունակ, 3 ինքնաշեն հրացանի փող, 1 ինքնաշեն ատրճանակ և հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Էյվազլար» կոչվող տարածքից՝ քարանձավի ներսում, և վերցնելով՝ ներկայացրել է բաժին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: