ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մոտ հրացան, ինքնաձիգի լիցքավորված պահունակ, փամփուշտներ և տրոտիլ է հայտնաբերվել

Փետրվարի 17-ին, ժամը 15.15-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի օղակաձև շրջադարձի մոտակայքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 200 գ տրոտիլ, 5.45 մմ տրամաչափի 40 և 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: