«Զվարթնոց» օդանավակայանում Գերմանիայի Դաշնության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող է հայտնաբերվել
04.08.2014 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 3-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Տիգրան Ա.-ին, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: